Թուրքիայի Արդահան նահանգում շինարարական աշխատանքների ժամանակ բանվորները պատահմամբ 19-րդ դարի գերեզման են հայտնաբերել: Հայտնաբերված դագաղի մեջ տղամարդու աճյուն է եղել: Նրա հագուստի առանձնահատկությունից դատելով՝ տեղի հնագետները եկել են այն եզրահանգման, որ մահացածը ռուս գեներալ է եղել:

Կարսի թանգարանի աշխատակիցների խոսքերով՝ ռուս գեներալը ապրել է մոտավորապես 140 տարի առաջ և մասնակցել է Ռուսաստանի՝ դեպի Անդրկովկաս և Թուրքիա կատարած արշավանքներին: Նա այդ հողում կարող էր հուղարկավորվել 1878 թ․-ին, երբ Կարսի շրջակա տարածքները հերթական ռուս-թուրքական պատերազմի արդյունքում անցել էին Ռուսաստանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել