Սկանդալային բացահայտումներ հրապարակող Wikileaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի առնչությամբ: Նա տեղադրել է նաև Հայոց ցեղասպանության մասին տեղեկություններ բացահայտող իր հրապարակումների հղումը:

«Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվեց շուրջ 1,5 միլիոն մարդ: Ես գիտեմ, ուսումնասիրել եմ դա, իսկ Թուրքիան փորձում էր կոծկել այդ ամենը»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Ասանժը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել