«Կիրակի օրը՝ Աջափնյակում «Ելք» դաշինքի քարոզարշավի ժամանակ, տեղի ունեցած միջադեպն ուշագրավ էր ոչ միայն այն առումով, որ քաղաքացին բողոքում էր, թե քարոզարշավի կազմակերպիչները փակել են իր ամենօրյա «տան ճամփան», այլ այն, որ «Ելք»-ի քարոզարշավը խոչընդոտած Աջափնյակի բնակիչ Գուրգեն Ավետիսյանը Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի նախկին պետ Արամայիս Ավետիսյանի եղբայրն է: Իսկ Արամայիս Ավետիսյանը, հիշեցնենք, դեռ նախորդ տարվա դեկտեմբերին ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել ու կալանավորվել էր կաշառք վերցնելու գործով: Այսինքն՝ իշխանությունները փորձում են օգտագործել մարդկանց ձերբակալված, կալանավորված, դատապարտված լինելու հանգամանքն ու նրանց հարազատներին ստիպել աշխատել ՀՀԿ-ի օգտին: Նույնն է նաեւ այս դեպքում. դժվար չէ ենթադրել, որ Ավետիսյաններին զգուշացրել են՝ եթե չեն ցանկանում կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Արամայիսը երկարատեւ բանտարկության դատապարտվի, պետք է «ազգուտակով» աշխատեն Տարոն Մարգարյանի օգտին ու համապատասխան թվով ձայներ ապահովեն` նաեւ աչքի ընկնելով: Ինչ վերաբերում է «Ելք»-ի միջադեպին, ապա «Ժողովուրդ»-ը ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացավ, որ քարոզարշավը խոչընդոտած քաղաքացին ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին, կատարվում է հետաքննություն»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել