Tert.am-ը գրում է.
 Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոստանում է՝ քաղաքապետ վերընտրվելուց հետո Ազգային ժողով ներկայացնի օրենք, ըստ որի՝ Երևանի փոքր կենտրոնի ճարտարապետական դիմագիծը պետք է չխաթարվի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց տարոն Մարգարյանը՝ հույս հայտնելով, որ օրենքը կարգավորում կմտցնի:
 Դիտարկմանը, թե շատերի կարծիքով Երևանի ճարտարապետական դիմագիծը աղավաղվել է, Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Ես էլ եմ ցավում, որ նման իրավիճակում ենք: Փորձենք իրավիճակը կանխել: «Հին Երևան» ծրագիրն ենք իրականացնելու և կփորձենք այդտեղ լուծումներ տալ»:
 Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե հենց Տարոն Մարգարյանի քաղաքապետության օրոք քանդվեցին պատմամշակութային արժեք ունցող մի շարք շենքեր, Մարգարյանն այսպես արձագանքեց. «Ես այդ կարծիքին չեմ, վերցրեք, հաշվեք դրանք»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել