Վերջերս մի շարք պետությունների քաղաքացիների համար Հայաստանի մուտքի վիզայի տրամադրման ընթացակարգի պարզեցման ուղղությամբ կատարվող աշխատանքների շրջանակում ՀՀ սահմանային անցման կետերում իրականացվել է փաստաթղթերի լրացման և մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացի դյուրացում:
Վիզայի տրամադրման ընթացակարգերի դյուրացումը թելադրվում է վարչարարությունը առավելագույնս պարզեցնելու և օտարերկրացիներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակներով: Արդեն իսկ այսօրվա գործադիրի նիստում ընդունված որոշման համաձայն՝ ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կվերացվի օտարերկրացիների կողմից դիմում-հարցաթերթիկ լրացնելու պահանջը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=207928433033771&id=100014498460492
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել