ՀՀ մուտքի վիզայի պարզեցման «էվոլուցիոն շղթան»


11:32 , 21 ապրիլ, 2017

Картинки по запросу visaՎերջերս մի շարք պետությունների քաղաքացիների համար Հայաստանի մուտքի վիզայի տրամադրման ընթացակարգի պարզեցման ուղղությամբ կատարվող աշխատանքների շրջանակում ՀՀ սահմանային անցման կետերում իրականացվել է փաստաթղթերի լրացման և մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացի դյուրացում:

Վիզայի տրամադրման ընթացակարգերի դյուրացումը թելադրվում է վարչարարությունը առավելագույնս պարզեցնելու և օտարերկրացիներին մատուցվող ծառայությունների որակը բարելավելու նպատակներով: Արդեն իսկ այսօրվա գործադիրի նիստում ընդունված որոշման համաձայն՝ ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կվերացվի օտարերկրացիների կողմից դիմում-հարցաթերթիկ լրացնելու պահանջը: