Operativ.am-ը գրում է․

Մեկ ոստիկան է զոհվել, ևս մեկն էլ վիրավորվել Փարիզի կենտրոնում՝ Ելիսեյան դաշտերում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ, հայտնել է RFI –ն՝ վկայակոչելով ֆրանսիական լրատվամիջոցները։ Այս մասին գրում է Reauters-ը:

Թաղամասը շրջափակված է, Փարիզի ոստիկանությունը քաղաքացիներին խորհուրդ է տալիս զերծ մնալ այդ թաղամաս այցելելուց։ Իրադարձությունների հանգամանքները պարզվում են։ BFM հեռուստաալիքը, վկայակոչելով ականատեսի ցուցմունքները, հայտնում է այն մասին, որ հինգշաբթի երեկոյան Փարիզի գլխավոր պողոտայում կրակոցներ են հնչել։ Ականատեսը մայթի վրա մարմին է տեսել, որը ոստիկանությունը արագ հեռացրել է այնտեղից։ Ըստ հեռուստաալիքի, մարդը, որը կրակ էր բացել ոստիկանների վրա, սպանվել է։

Ոստիկանությունը չի բացառում, որ տեղի ունեցածը ահաբեկչություն է եղել։ Միաժամանակ «Ֆրանս փրեսը» գրում է, որ հնարավոր է զինված կողոպուտի փորձ է տեղի ունեցել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել