Картинки по запросу Ազգ-բանակ-2017Երևանում ընթանում է «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովը, որտեղ կարևոր առաջարկներ են արվել մարտական ծառայություն իրականացնելու պատրաստ նորակոչիկներին և այն ուսանողներին, ովքեր ցանկանում են իրենց պարտադիր զինվորական ծառայությունն անցկացնել որպես սպա: Սրանք, վստահ, կարևոր քայլեր են բանակի համալրման ուղղությամբ: Այսօր մեկ այլ, կարծում եմ, առավել կարևոր քայլ կատարել է Արցախի Ազգային ժողովը` ընդունելով «Զինապարտության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որն առաջարկել էին մեր մի շարք գործընկերներ: Սրանով ավելի է հստակեցվում ռազմական հավաքներին պահեստազորի մասնակցության հարցը: Այս օրենքի պահանջների իրագործումն ապագայում մեր բանակը դարձնելու է շատ ավելի մարտունակ` շնորհիվ կազմակերպված և ճկուն պահեստազորի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել