Երեւանի քաղաքապետարանում այսօր տեղի է ունեցել Երեւան քաղաքի հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի առաջին նիստը, որի ընթացքում խորհրդատու կազմակերպության կողմից ներկայացվել է ծրագրի մեկնարկային հաշվետվությունը։ Աշխատանքային խմբում ներգրաված են համայնքային եւ պետական կառույցների, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: 
 Նիստը վարող Երեւանի քաղաքապետի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Վահե Նիկոյանը նշել է, որ կատարվել է հասարակական տրանսպորտի ամբողջ համակարգի օպտիմալացման հնարավորությունների եւ իրագործելիության գնահատում։ Օպտիմալացումը ենթադրում է նոր երթուղային ցանցի մոդելավորում, միասնական էլեկտրոնային տոմսային համակարգի ներդրում եւ կառավարման համակարգի նոր չափորոշիչների սահմանում։
 «Այս հանդիպում-քննարկումն անչափ սպասված էր Երեւան քաղաքի բնակիչների եւ մեր բոլորի կողմից, քանի որ հասարակական տրանսպորտի հիմնախնդրի լուծումը կենսական կարեւորություն ունեցող հարց է: Մայրաքաղաքի հանրային տրանսպորտի հիմնախնդրի շուրջ մենք տարբեր ժամանակներում կազմել ենք աշխատանքային խմբեր, փորձել ենք հարցին մասնավոր լուծումներ տալ։ Սակայն փորձը ցույց տվեց, որ տեղային խնդիրներ լուծելով՝ մենք հաջողության չենք կարող հասնել. ոլորտի համակարգային բարեփոխումն այլընտրանք չունի։ Այս նոր գործընթացի մեկնարկով այսօր արդեն կարող ենք սահմանել, որ «գծատերեր» հասկացությունը պետք է վերանա։ Կարծում եմ՝ ոլորտը կարգավորելու համար մենք պետք է ստեղծենք կառավարման հստակ մեխանիզմ եւ սահմանենք մասնագիտական չափորոշիչներ։

Փոխլրացման սկզբունքով միասնական կառավարման համակարգ պետք է ներդրվի, որը բարձր տեխնիկական պահանջներ կունենա թե՛ ավտոպարկի եւ թե՛ մարդկային ռեսուրսների նկատմամբ։ Հարկ եմ համարում նշել, որ մեր կողմից առաջադրված պահանջների շրջանակում է նաեւ այն, որ Երեւան քաղաքի հանրային տրանսպորտի սակագինը շարունակի հասանելի մնալ մեր բնակիչների համար», - նիստի բացման խոսքում նշել է աշխատանքային խմբի ղեկավար, Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։

Հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխման նախնական փաստաթղթում ներկայացված են ոլորտի խնդիրներն արձանագրող հետազոտական ու վիճակագրական բոլոր հասանելի նյութերը՝ ներառյալ հանրային կարծիքի ուսումնասիրության եւ Երեւան քաղաքի հասարակական տրանսպորտի ուղեւորահոսքերի հետազոտության վերլուծությունները։ Ներկայացված ծավալուն զեկույցի շուրջ մասնագիտական աշխատանքային խմբի անդամները մեկ ամսվա ընթացքում կներկայացնեն իրենց դիտարկումներն ու առաջարկները։ Դրանց հիման վրա խորհրդատու կազմակերպության կողմից կմշակվի բարեփոխումների նախագիծ, որն էլ կներկայացվի հանրային քննարկման։ Հանրային քննարկումներին շահագրգիռ բոլոր խմբերի եւ անհատների մասնակցությունն ու ներկայացվածությունն ապահովելու համար կստեղծվեն նաեւ հատուկ էլեկտրոնային հարթակներ։

Նշենք, որ Երեւան քաղաքի հասարակական տրանսպորտի համակարգի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խումբը ներկայիս կազմով ձեւավորվել է տարեսկզբին՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ։  «Մեր առջեւ խնդիր է դրված ամբողջական համակարգային փոփոխության ենթարկել հանրային տրանսպորտի ոլորտը եւ Երեւանի բնակիչների համար ստեղծել քաղաքում տեղաշարժվելու համար արժանապատիվ պայմաններ: Պետք է նշ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել