1. Մարմնի միակ մասը, որն արյուն չի ստանում, աչքի եղջերաթաղանթն է: Այն թթվածին է ստանում անմիջապես օդից:

  2. Մարդու ուղեղի հզորությունը 4 տերաբայթից մեծ է:

  3. Մարդու գանգը բաղկացած է 29 տարբեր ոսկրերից:

  4. Մարդու ուղեղից դուրս եկող նյարդային իմպուլսը շարժվում է 274 կմ/ժ արագությամբ:

  5. Մեկ մարդու ուղեղը մեկ օրվա ընթացքում գեներացնում է ավելի շատ էլեկտրական իմպուլսներ, քան աշխարհի բոլոր հեռախոսները միասին վերցված:

  6. Մարդու սիրտը կյանքի ընթացում մղում է 182 միլիոն լիտր արյուն:

  7. Սաղմի մոտ մատնահետքեր են ձևավորվում 3 ամսականից սկսած:

  8. Կանանց սրտերն ավելի արագ են բաբախում, քան տղամարդկանցը:

  9. Աջլիկները միջինում 9 տարով ավելի երկար են ապրում, քան ձախլիկները:

  10. Մարդկանց 2/3-ը համբուրվելիս գլուխը աջ է թեքում:

  11. Մարդը մոռանում է իր երազների 90%-ը:

  12. Մարդու օրգանիմում արյունատար անոթների ընդհանուր երկարությունը հասնում է 100000 կիլոմետրի:

  13. Գարնանը մարդու շնչելու հաճախականությունը միջինում 1/3-ով բարձր է, քան աշնանը:

  14. Երբ դուք կարմրում եք, ձեր ստամոքսի պատերը նույնպես կարմրում են:

  15. Մարդու օրգանիզմում աշխատում է ոչ պակաս, քան 700 ֆերմենտ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել