«Երեկ Մոսկվայում տեղի են ունեցել բանակցություններ ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի և Թուրքիայի փոխվարչապետ Մեհմետ Շիմշեկի միջև, որոնք վերաբերվում են Թուրքիայի դեմ Ռուսաստանի հայտարարած պատժամիջոցների վերացմանը:
Ինչպես նշվում է պաշտոնական հաղորդագրություններում, կողմերը պայմանավորվել են առավելագույնս կարճ ժամկետներում վերացնել պատժամիջոցները: Սա ուղղակի ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: Խնդիրն այն է, որ այդ պատժամիջոցների շնորհիվ մեր արտադրողները որոշակիորեն ավելացրել էին արտահանումները դեպի Ռուսաստան:
 
Խոսքը մասնավորապես բանջարեղենի և թեթև արդյունաբերության արտադրանքի մասին է: Թուրքական որոշ ապրանքներ ներմուծվում էին Հայաստան և հայկականի անվան տակ վերաարտահանվում Ռուսաստան, ինչը ևս դրական ազդեցություն էր թողնում մեր տնտեսության վրա: Եթե ռուս- թուրքական բանակցությունները հաջող ավարտվեն, և պատժամիջոցները վերացվեն, հայ արտադրողներն ու վերաարտահանողները շոշափելի կորուստներ կկրեն»,–գրում է թերթը։
 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել