Ոչ մի կերպ չեմ հասկանում՝ ինչու տղամարդն իրավունք չունի ցանկանալու և իր կնոջից գեղեցիկ մարմին խնդրելու:

Այսինքն՝ կանայք իրավունք ունեն «լինել այնպիսին, ինչպիսին ուզում են», իսկ տղամարդիկ միայն պարտավոր են սիրել այն, ինչ տալի՞ս են:

Սա բացարձակ անմտություն է:

 

Ես ընկեր ունեմ, նա ամուսնացած է: Նա 40 տարեկան է, կինը՝ 27: 5 տարի առաջ նրանք երեխա ունեցան: Ծննդաբերությունից կես տարի անց ես նրանց հյուր գնացի և սարսափեցի: Երիտասարդ և բարեկազմ աղջկա փոխարեն իմ առջև մոտ 90 կգ քաշով կին էր: Ծննդաբերությունը, կերակրելը, հորմոնները, նրան ժամանակ տուր. մոտավորապես սա էի ես ասում ընկերոջս: Նա հիմար չէ, ամեն ինչ հասկանում էր, կնոջը նրբորեն էր վերաբերվում, բայց… նրան չէր ցանկանում: Սեքսն ընտանեկան կյանքից վերացավ, այն ժամանակ մենք կարծում էինք, որ ժամանակավոր:

Անցավ 5 տարի: Նրա կինը ոչ միայն չնիհարեց, այլև ավելի գիրացավ: Այդ ընթացքում ամեն ինչ փորձեցին՝ միասին սպորտդահլիճ գնալ, դիետոլոգի ծրագրի սերտիֆիկատներ, երկարատև զրույցներ, ֆիտնես ծրագրով, առողջ սննդով և spa-ծրագրերով արձակուրդ: Ոչինչ չօգնեց: Նա շատ է ուտում, նա իր մեջ խնդիր չի տեսնում, իրեն լավ է զգում, համեղ է, հարմարավետ: Իսկ նա նրա աչքերում, իհարկե, սրիկա է, որովհետև…

Նրբությունը և երեխայի համար շնորհակալությունը վերածվեցին բացահայտ զզվանքի և կնոջը նույնիսկ դիպչելու ցանկության բացակայության: Նրա հետ սեքս, բնականաբար, չկա, արդեն տարբեր անկողիններում են քնում: Այո, նա նրան պարբերաբար դավաճանում է. նա առողջ տղամարդ է, սիրում է, գեղեցիկ կանանց: Նրանց ամուսնությունը կապող միակ բանը երեխայի հանդեպ սերն է, բայց կարծում եմ՝ երկար չի մնացել: Նա կհեռանա եթե ոչ այսօր, ապա վաղը:

Նա ամեն ինչ արեց: Բայց կինը խնդիրը չի տեսնում: Նրա համար հարմար է՝ ամուսին ունի, իրեն հետևել պետք չէ, նա երեխայից ուր կփախչի:

Սարսափելի տրամաբանություն.

Կինը կարող է ցանկացած տեսք ունենալ, լինել սեքսուալ կամ ոչ, սարսափելի հագնված, ինչպես իրեն դուր է գալիս: Նա կարող է շատ ուտել, սպորտով չզբաղվել, բժշկի չգնալ, քանդել իր առողջությունը և նրա համար սեփական ամուսինը կարող է միևնույն լինել: Այդ իրավունքը խլել հնարավոր չէ:

Բայց ինչ՞ւ եք խլում նրան այդպիսին չընդունելու տղամարդու իրավունքը: Ինչու «լավ կլիներ նիհարեիր՝ իմ ճաշակով» պարզ ճշմարտության փոխարեն նա պետք է ինչ-որ անհավանական հնարքներ մտածի, այլապես նա սրիկա է, մեղավոր է, ճիշտ մոտեցում չգտավ:

Ճշմարտությունն այն է, որ կինն իրավունք ունի ցանկացած տեսք ունենալ, իսկ տղամարդն իրավունք ունի ճշմարտությունն ասել և ճարպոտ մարմին չցանկանալ: Ի՞նչ կհրամայեք անել կողակցին: Վիագրա խմե՞լ: Տառապե՞լ ողջ կյանքում:

Եվ վիրավորվելու ոչինչ չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել