assad_couple_afpAraratnews.am-ը գրում է.

Մի խումբ բրիտանացի պատգամավորներ պահանջում են զրկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կնոջը՝ Ասմա Ասադին, Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից. լիբերալ-դեմոկրատները մտադիր են համապատասխան պահանջով պաշտոնական նամակ ուղարկել ներքին գործերի նախարարություն: Այս մասին հաղորդում է BBC Russian-ը:

«Եթե Ասմա Ասադը շարունակի պաշտպանել Ասադի հանցագործ վարչախմբի գործողությունները, Բրիտանիայի կառավարությունը ստիպված կլինի զրկել նրան քաղաքացիությունից կամ ապացուցել, որ նրա գործողությունները լուրջ հարված չեն հասցնում Միացյալ Թագավորության կարևորագույն  շահերին»,- ասված է բրիտանացի պատգամավորների հայտարարությունում:

41-այա Ասման ծնվել, մեծացել և կրթություն է ստացել Լոնդոնում, Սիրիա է տեղափոխվել 2000 թվականին, որտեղ էլ ամուսնացել է Բաշար Ասադի հետ: Նա Սիրիայի և Բրիտանիայի քաղաքացի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել