Tert.am-ը գրում է.
 2017թ.  մարտին Բաքու, Երևան և Ստեփանակերտ կատարած իրենց վերջին այցի ժամանակ համանախագահները հստակ ուղերձով վերահաստատեցին իրենց խորը մտահոգությունը շփման գծում վերջին միջադեպերի վերաբերյալ՝ կոչ անելով կողմերին հանդես բերել զսպվածություն իրենց հռետորաբանության մեջ ու գործողություններում: Tert.am-ի հարցերին այսպես է պատասխանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:
 «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ներկայացրեցին իրենց դիրքորոշումը հրադադարի ամրապնդման և թշնամանքի հետագա սրումից խուսափելու վերաբերյալ համանախագահների ներկայացրած առաջարկների վերաբերյալ և փաստեցին իրենց հանձնառությունը քաղաքական լուծման նպատակով բանակցային գործընթացը շարունակելու մասին»,- ներկայացրել է ամերիկացի համանախագահը:
 Նշենք, որ Tert.am-ը Ռիչարդ Հոգլանդից հետաքրքրվել էր Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին․արդյոք արդեն առարկայակա՞ն են դարձել հանդիպման մասին խոսակցությունները, ե՞րբ և որտե՞ղ է հավանական հանդիպումը, հակամարտության կողմերից ո՞ր մեկն է խոչընդոտում հանդիպման կայացմանը: Ինչպես նաև՝ հարցերից մեկը վերաբերել էր Սիրիայի հակամարտության արդյունքում սրված ռուս-ամերիկյան հարաբերությունների հնարավոր ազդեցությանը Ղարաբաղյան հակամարտության վրա․ արդյո՞ք ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկու երկրները, որոնք  անհամաձայնություններ ունեն, տարաձայնություններ կունենա՞ն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում. Ռիչարդ Հոգլանդը բոլոր հարցերին ընդհանրական է պատասխանել՝ նշելով. 
 «Համանախագահները հուսով են, որ նախագահները կորոշեն առաջին իսկ հարմար առիթի դեպքում հանդիպել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել