Գարնանային ծառատունկի ընթացքում մայրաքաղաքում կտնկվի շուրջ 17 000 ծառ, 2000 թուփ և 20 000 վարդի թուփ

 Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել է համաքաղաքային ծառատունկը: Երևանի բակային տարածքները, այգիներն ու պուրակները համալրվել են նոր ծառերով ու թփերով:
 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ համաքաղաքային ծառատունկին ակտիվորեն մասնակցելու կոչին արձագանքել են պետական կառույցներ, կրթական և առողջապահական հաստատություններ, մասնավոր և հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև բազմաթիվ երևանցիներ:
Մայրաքաղաքում հայտարարված գարնանային ծառատունկի ժամանակ ընդհանուր առմամբ կտնկվի շուրջ 17 000 ծառ, 2000 թուփ և 20 000 վարդի թուփ: Նոր ծառերն ու թփերը համապատասխանում են Երևանի բնակլիմայական պայմաններին և ունեն բարձր կպչողականություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել