Ցածր հասակն ունի իր առավելությունները: Հայտնի է, որ տղամարդկանց ավելի դուր են գալիս ցածրահասակ աղջիկները, նրանք ավելի փխրուն տեսք ունեն, և հակառակ սեռի մոտ նրանց պաշտպանելու ցանկություն է առաջանում: Սակայն հագուստ ընտրելու հարցում ծագում են բարդություններ: Հարկավոր է զգուշորեն կատարել ընտրություն, որպեսզի էլ ավելի ցածրահսակ չերևալ:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 7 խորհուրդ, որոնք կօգնեն ավելի բարձրահասակ երևալ հագուստի շնորհիվ:

1. Բլուզ և կիսաշրջազգեստ

ա1

Հարկավոր է հագուստի օգնությամբ համաչափություններ հաղորդել մարմնին: Առաջին դեպքում մարմինը կիսվում է, իսկ երկրորդում ոտքերն ավելի երկար են երևում և ընդգծվում է իրանը:

2. Գոտի և կոշիկներ

ա2

Ամրակով կոշիկներ ընտրելիս հարկավոր է նախապատվությունը տալ ձեր մաշկին մոտ երանգի կոշիկներին: Բացի այդ՝ հարկավոր է խուսափել հաստ գոտիներից:

3. Բաճկոններ և վերարկուներ

ա3

Ցածրահասակ աղջիկներին խորհուրդ չի տրվում կրել լայն և մեծ վերարկուներ, դրանք կարճացնում են ոտքերը: Ընտրեք կարճ և կիպ մոդելներ:

4. Կարդիգան

ա4

Երկար կարդիգանը հիանալի լուծում է, սակայն հարկավոր չէ ընտրել շատ լայն կամ էլ մեծ դետալներ պարունակող մոդելներ:

5. Շրջազգեստներ

ա5

Լայն շրջազգեստները գեղեցիկ են նայվում բարձրահասակ աղջիկների վրա: Ցածրահասակների խորհուրդ է տրվում ընտրել կիպ, մարմինն ընդգծող մոդելներ:

6. Կոնտրաստ և մոնոխրոմ

ա6

Կոնտրաստային գույները մարմինը մասերի են բաժանում, ուստի ավելի բարձրահասակ երևալու համար կազմեք մոնոխրոմ լուքեր:

7. Ջինսեր և բլուզ

ա7

Կարճ բլուզն ու երկար իրանով ջինսերը հիանալի տարբերակ են ցածրահասակ աղջիկների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել