Картинки по запросу գյուղատնտեսությունՆերկայումս հանրապետության ագրարային ոլորտում վարվող քաղաքականության կարևորագույն ուղղություններից է գյուղատնտեսությունում տնտեսվարման ձևերի զարգացումը, մասնավորապես՝ կոոպերացիայի խթանումը: Հայաստանի գյուղի և գյուղատնտեսության 2010-2020թթ. կայուն զարգացման ռազմավարության խնդիրների շարքում առանձնանում է կոոպերացիայի զարգացումը:

Կառավարությունը հաստատել է գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցության պետական ծրագրի մշակման և հաստատման կարգը: Ռազմավարության շրջանակներում գյուղատնտեսության տնտեսավարման ձևերի զարգացման համատեքստում, միջոցառումները նպատակաուղղվելու են գյուղատնտեսությունում կոոպերատիվների տարբեր ձևերի խթանմանը, որը պահանջում է տարբեր միջոցառումների իրականացում, որոնք միտված են լինելու հողային ռեսուրսների օգտագործման մակարդակի բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, արտադրողականության բարձրացմանը, միավոր արտադրանքի ինքնարժեքի նվազմանը, հավելյալ արժեքի ձևավորմանը, արտահանման խթանմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել