Картинки по запросуՃապոնիայում մանգոյի երկու պտուղ աճուրդում իրացվել է ռեկորդային բարձր գնով՝ 400 հազար իենով (մոտ 3700 դոլար)։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։

Աճուրդը կայացել է երկրի հարավային Միյաձակի քաղաքում։ Դրանք եղել են տեղական արևային եզակի տեսակի պտուղներ՝ վառ կարմիր գունավորմամբ, շաքարի բարձր պարունակությամբ (ավելի քան 15 տոկոս), և առնվազն 350 գրամ քաշով։

Պտուղները ձեռք է բերել Ֆուկուոկա քաղաքի հանրախանութներից մեկի տերը։ Լոտի ընդհանուր քաշը գերազանցել է 1 կգ-ը։ Նա մտադիր է պտուղները տեղավորել ցուցափեղկում՝ առևտրային հաստատության գովազդման համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել