Բաղադրիչներ
- թթվասեր - 500 գր
- պանիր - 200 գր
- ձու - 5 հատ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- սոխ - 2 գլուխ
- բուսայուղ - 1 ճ/գդ
Պատրաստման եղանակ
- Պելմենին պատրաստում ենք ահա այս եղանակով, սակայն խմորի մեջ կանաչի չենք գցում և չենք եփում:
Սոխը կտրատում ենք և կարագով տապակում: - Ձվերն ու թթվասերը հարում ենք, աղ ու պղպեղ ցանում:
- Բուսայուղապատ ձևամանի մեջ լցնում ենք պելմենիները, վրան լցնում սոխն ու թթվասերային խառնուրդը:
- Վրան պանիր ենք քերում և թխում 30-40 րոպե նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում: Թխվելուց 10-15 րոպե հետո ձևամանի վրա փայլաթիթեղ ենք դնում: Ահա և վերջ:
Իսկ Դուք նման պելմենի համտեսե՞լ եք:
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%BA%D5%A5%D5%AC%D5%B4%D5%A5%D5%B6%D5%AB-%D5%BB%D5%A5%D5%BC%D5%B8%D6%81%D5%B8%D6%82%D5%B4/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել