Картинки по запросу արտյուշ գրիգորյանՋավախքում թուրք-ադրբեջանական ակտիվության դեմն առնելու միակ տարբերակը Ջավախքը հայ-վրացական հարաբերություններում լիարժեք գործոն դարձնելն է։ Վերջինս փիլիսոփայական կատեգորիա չէ, այլ ենթադրում է կոնկրետ գործողություններ։ Գործոն նշանակում է մի հարթակ, որտեղ խաչվելու են հայկական և վրացական տարբեր նախաձեռնությունները՝ սկսած բիզնեսից, վերջացրած մշակույթով, որը դառնալու է պրոդուկտ և նպաստելու է Ջավախքի տնտեսական զարգացմանը, հայապահպանությանն ու հայ-վրացական հարաբերությունների խորացմանը։ Ուստի կարելի է խոսել գործոնի առկայության մասին, երբ մոտ ապագայում իրականացվեն, օրինակ, հետևյալ երկու ծրագրերը․
1․ Հայ-վրացական համալսարանի հիմնում։ Համալսարանը կնպաստի նրան, որ ջավախքցի ուսանողը տեղում բարձրագույն կրթություն կստանա և չի արտագաղթի։ Բացի դրանից՝ հնարավորություն կլինի վրացերեն լեզուն սովորելու ակադեմիական մակարդակում և հիմնավոր։
2․ Հայ-վրացական համատեղ բիզնես նախաձեռնություններ։ Ջավախքում աշխատատեղերի ահռելի պակաս կա, և բիզնես ձեռնարկություններն ինչ-որ մի կերպ կլուծեն այս խնդիրը։ Թուրքական կապիտալի աճը Ջավախքում սկսելու է վտանգավոր դառնալ, ուստի հայկական կամ հայ-վրացական կապիտալի հոսքը դեպի Ջավախք չափազանց կարևոր է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել