1491627705Araratnews.am-ը գրում է.

Երկրորդ  համաշխարհային պատերազմի ժամանակների նռնակ՝ տրոտիլի հետքերով հայտնաբերել են Սանկտ Պետերբուրգի մետրոյի «Պրիմորսկայա» կայարանում ուղևորի մոտ. այս մասին հաղորդել  է РИА Новости  գործակալությունը:

Ավելի  վաղ հաղորդվել  էր, որ կայարանի մուտքն ու ելքը  փակվել է 10.30-11.29-ը:

Նռնակին նմանվող կասկածելի իրը երևացել է ուղևորներից մեկի  պայուսակը ստուգելիս: Դեպքի վայր  են հրավիրել պայթյունատեխնիկներ, որոնք համոզվել են, որ դա Երկրորդ համաշխարհայի պատերազմի ժամանակների РГ-42 է՝ ժամանակակից բռնկիչով:

«Սակայն նռնակի ներսում տրոտիլ չի եղել, այսինքն՝ նռնակում տրոտիլ  կա, բայց փաստորեն սա կիսամարտական է»,-  ասել  է գործակալության զրուցակիցը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել