Սիրիական Իդլիբ նահանգում ենթադրյալ քիմիական հարձակման զոհերի թիվը հասել է 72-ի, այդ թվում՝ 20 երեխա և 17 կին: Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտարանի իրավապաշտպանների տվյալներով՝ զոհերի թիվը հնարավոր է աճի, քանի որ դեռևս կան անհետ կորած անձինք:

Հարձակումը տեղի է ունեցել երեկ առավոտյան՝ զինված ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Խան Շեյխուն քաղաքում: Սիրիացի ակտիվիստները կասկածներ ունեն, որ սիրիական բանակի կամ ռուսական օդուժի կողմից հարձակման ժամանակ օգտագործվել է քիմիական զենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել