Գրողների գրչի տակից դուրս եկած գրական ստեղծագործություններին թիվ և հաշիվ չկա: Սակայն կան այնպիսի գրական ստեղծագործություններ և ընդհանրապես գրքեր, որոնք ամենայն լրջությամբ փոխել են պատմության ուղին:

1. Չարլզ Դարվին «Տեսակների առաջացումը բնական ընտրության ճանապարհով կամ բարենպաստ ռասաների պահպանումը կյանքի պայքարում»:

XIX-րդ դարի կեսերին այս աշխատությունը հեղափոխական ազդեցություն է թողել գիտության մեջ: Այն ոչ միայն մի ամբողջ էվոլյուցիայի մասին գիտության ցանց է ծնել, այլ նաև ոտքից գլուխ շրջել է երկրագնդում մարդու դերի մասին պատկերացումները:

.

2. Հերիխ Կրամեր և Յակոբ Շպրենգեր «Կախարդների մուրճը»

15-րդ դարի վերջին երկու քահանաների կողմից ստեղծված այս աշխատության հասարակության վրա ազդեցությունը ողբերգական է եղել: Հենց այս գիրքն է հրահրել «կախարդների վրա որսը», որը բազմաթիվ անմեղ կանանց կյանքեր է խլել:

.

3. Հերբերտ Ուելս «Աշխարհների պատերազմը»

Բոլոր ժամանակակից ֆանտաստիկ սարսափները, որտեղ այլմոլորակայինները վայրէջք են կատարում փոքրիկ Երկիր մոլորակի վրա և անհարմարություններ են պատճառում, պարտական են Ուելսին: Նա առաջինն է գրականության մեջ արծարծել տիեզերքից ներխուժման թեման:

.

4. Ջորջ Օրուել «1984»

Ըստ Newsweek-ի՝ այս հանրաճանաչ հակաուտոպիան բոլոր ժամանակների 100 լավագույն գրքերի մեջ զբաղեցրել է 2-րդ տեղը: «Մտքի հանցանք», «Ճշմարտության նախարարություն» և նույնիսկ «Մեծ եղբայրը հետևում է քեզ» արտահայտությունները վերցված են հենց այս գրքից:

.

5. Գարիետ Բիչեր Սթոու «Քեռի Թոմի խրճիթը»

Այս ողբերգական գիրքը մանրամասն նկարագրում է ստրկատիրական կարգերը և սևամորթ բնակիչների դաժան կյանքը Ամերիկայի հարավում: Վեպը պայթող ականի էֆեկտ է ունեցել և նույնիսկ, ինչպես կարծում են որոշ մասնագետներ, ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի պատճառներից մեկն է եղել:

.

6. Ալեքսանդր Սոլժենիցին «Արշիպելագ ԳՈՒԼԱԳ»

Եթե Բիչեր Սթոունը պատմում է մի ժողովրդի ճնշման մասին ուրիշ ժողովրդի կողմից, ապա Սոլժենիցինը պատմում է մի ժողովրդի ճնշման մասին նույն այդ ժողովրդի այլ ներկայացուցիչների կողմից: Այս ստեղծագործությունը գաղտնի գրվել է ստալինյան ռեպրեսիաների ժամանակ և մեծ վտանգով այն մաս-մաս ուղարկվել է արտասահման: Մեզ մոտ այն հրապարակվել է միայն 1989թ.:

.

7. Սթիվեն Հոկինգ «Ժամանակի հակիրճ պատմություն»

Տիեզերքի գաղնիքները բացահայտվում են տիեզերքի խորքերում տիեզերագնացների կողմից, իսկ երկրային պրոֆեսորները իրենց սենյակներում գրում են այդ մասին անընթերնելի աշխատություններ: Եվ միայն հաշմանդամի սայլակին գամված Քեմբրիջի համալսարանի գիտնականը կարողացավ վերջապես այն շարադրել հասարակ մարդուն հասկանալի լեզվով:

.

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել