Image result for Mehriban AliyevaԱպրիլյան կարճատև պատերազմի տարելիցի կապակցությամբ ապշերոնյան բռնապետի տեղակալուհին՝ Մեհրիբան Ալիևան հանդիպել է ադրբեջանական բանակի մի շարք զինվորների և սպաների հետ: Հանդիպման ժամանակ Մեհրիբան խանումը ոգեշնչելով սկսել է այնպիսի բաներ ասել, որ հավանաբար զարմանք է առաջացրել ազերի ասկյարների մոտ: Ադրբեջանի առաջին փոխնախագահը մոռանալով, որ գործ ունի զինվորականների հետ, որոնք, ի տարբերություն Ադրբեջանի բնակչության, բավական լավ տեղյակ են, թե ապրիլյան կարճատև պատերազմի ժամանակ ինչ գնով է Ադրբեջանն «ազատագրել» այդ մի քանի հարյուր հեկտար տարածքները, սկսել է անյպիսի հիմարություններ արտաբերել, որ զարմացրել է ներկաներին, ինչպես նաև այդ ելույթը ազերիական ԶԼՄ-ներում ընթերցողներին: Ըստ տիկին Մեհիբանի՝ ադրբեջանական բանակը ազատագրել է հազարավոր հեկտար տարածք, որտեղ հիմա վերականգնվում և կառուցվում են գյուղեր: Այս ապատեղեկատվությունն իմաստ էլ չկա մեկնաբանել: Սակայն հանդիպման ընթացքում փոխելով թեման՝ Մեհրիբան Ալիևան դիմում է հայ մայրերին և կոչ անում վերջիններիս, որ իրենց որդիներին դուրս բերեն Ադրբեջանի «օկուպացված» տարածքներից: Դե ինչ: «Սառցե դիցուհին» լրիվ մտել է իր դերի մեջ: Թութակի նման կրկնում է այն, ինչ վաղուց բարբաջում են ամուսինն ու ավագ դուստրը: Ադրբեջանի սուլթանի ընտանիքում հակահայկականությունն ընտանեկան բիզնես է դարձել: Միայն մտավոր հետամնացի տեսք ունեցող Իլհամչիկը դեռ հայերին չի վիրավորել:
Վաղուց է հայտնի, որ Հեյդար բաբան Մեհրիբանին մեյդան է նետում, երբ սեփական գործերը վատանում են: Անցյալ տարի էլ՝ ապրիլյան կարճատև պատերազմից հետո, Հեյդար Ալիևը սեփական հոտի դժգոհությունը զսպելու համար բեմ հանեց իր ամենազդեցիկ զենքը՝ Մեհրիբանին: Իսկ հիմա, երբ Մեհրիբանը նաև հարազատ ամուսնու տեղակալն է, դա անում է ի պաշտոնե:
Մեհրիբանի ակտիվությունը նաև կապված է վերջին շրջանում Ադրբեջանում տարածված «իսկանդերախտով»: Բաքվին հանգիստ չի տալիս հայաստանյան «Իսկանդերը»: Ամեն օր ազերիական ԶԼՄ-ները պարտադիր անդրադառնում են այդ թեմային և սփոփոում ադրբեջանցիներին, որ ունեն «Իսկանդերի» դեմ հակաթույնը: Որքան ես հասկացա, դա «Մեհրիբանդերն» է՝ Իլհամ Ալիևի եզակի մարտունակ զինատեսակը: Նրա միջոցով է փորձում ազդել մեզ վրա: Բայց դրա դեմ էլ հայերն ունեն համապատասխան հակահարվածի միջոց:
Հ.Գ. Մեհրիբան խանումը հայ մայրերին դիմելու փոխարեն լավ կանի բազմաթիվ բարդույթներով տառապող ամուսնուն հասկացնի, որ Արցախը հայերից մաքրելու ծրագիրը ուտոպիա է , և եթե երկար շարունակի, ապա հենց ինքը Մեհրիբանի և ապագա շահիդների մայրերի հետ հանգրվանելու է իրենց պատմական հայրենիքում՝ Միջին Ասիայում կամ Ալթայի տափաստաններում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել