Նայե՛ք, ՀՀԿ-ական Ալիկ Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) իր կուսակից ընկերոջ փոխարեն է քվեարկում, հետո էլ ասուլիսի ընթացքում Սերժ Սարգսյանն ասում է.
«Չեմ համարում, որ այսօրվա մեր խորհրդարանը վատ խորհրդարան է, կամ խորհրդարանի ճնշող մեծամասնությունը գիտելիք կամ կրթություն չունեցող մարդիկ են: Այդպես չէ: Կարծում եմ, ճիշտ կլինի այդ մարդկանց հետ շփվել, ճիշտ կլինի, որպեսզի այդ մարդկանց հետ շփվեն հասուն, վաստակ ունեցող, իրենց գործն իմացող լրագրողները, այլ ոչ թե, չեմ ուզում ինչ-որ մասնավոր մի բուհի անուն տալ, երեք ամիս առաջ այդ բուհն ավարտած, երիտասարդ աղջնակները կամ տղաները: 
Իմիջիայլոց նկարողն էլ երիտասարդ աղջնակ է, ով մասնավոր բուհ է ավարտել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել