Image may contain: 1 personԽնդրում եմ ու կոչ եմ անում` Հարութին մի դրեք ու քլնգեք, նա մեր հաղթանակների, սիրո ու ընդհանրապես մեր տեսակի երգիչն ա, մի ուրացեք էդպես հեշտուհանգիստ, հիշեք ինչքան ենք երազել, ծիծաղել ու լացել նրա երգերի տակ: Լևոնը Շարաֆյան ճիշտ ա նկատում` էմոցիոնալ տղա յա, կարող ա մի շարժում էլ էսկողմ էնկողմ անի, մի դարձրեք դա ազգային հարց: Մենք շատ ավելի կոնկրետ ու վտանգավոր թշնամիներ, դավաճաններ ունենք հիմա մեր մեջ, որոնք Հայաստանը դրսից հետևողականորեն քանդողների քստմնելի փողերին ինքնակամ գերի են դարձել ու պարտվողական մտքեր են քարոզում: Ու նաև էդ ճամբարից են անամոթաբար հիմա Հարութի անունը հոլովում…
Նրանից, որ Գորբաչյովը ժամանակին Այթմատովին նստեցրել էր կողքը` Այթմատովը պակաս տաղանդավոր ու պակաս ընթերցված չդարձավ: Սերժ Սարգսյանը Շարլ Ազնավուրին ասեց` մենք բոլորս կանցնենք, կգնանք, կմնաք Դուք ու Ձեր արվեստը, Մաեստրո…: Հայտնություն չի արել նա, ասել ա էն, ինչը բոլորս գիտենք վաղուց:
Չարժի, պետք չի իրար միս կրծել, մենք էդ շռայլությունն իրավունք չունենք միմյանց հանդեպ թույլ տալու, մասնավորապես` ժողովրդի կողմից ընդունված, իսկապես սիրված արվեստագետի նկատմամբ, ախր սահմանին կանգնած ա թուրքը ու շարունակում ա մեզ վրա կրակել, մերոնց սպանել:
Էդպես հեշտ չի կարելի ատել միմյանց` մեր դարավոր թշնամին մեր էդ թուլությունն էլ լավ գիտի և իսկապես ուրախանում ա դա տեսնելով, մի ուրախացրեք էդ ստահակին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել