25-andre-agassiAraratnews.am-ը գրում է.

Ամերիկահայ լեգենդար թենիսիստ Անդրե Աղասին միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի գովազդային արշավին` կոչ անելով դիտել այն. հայտնում է Artsakhpress-ը:

Այս մասին Աղասին տեսանյութ է հրապարակել թվիթերյան իր միկրոբլոգում:

«Ես այնքան հպարտ եմ տեսնել, որ Քըրք Քըրքորյանի տեսլականը դարձել է իրականություն: Օգնեք ինձ պահել Քըրքի «խոստումը»,- նշել է թենիսիստը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, բրիտանացի հայտնի երաժիշտ Էլթոն Ջոնն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որում դատապարտել էր հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել