putin4_vsAraratnews.am-ը գրում է.

Ռուսաստանը մտադիր է գործընկերային հարաբերություններ կառուցել ԱՄՆ-ի հետ, հակառակի վերաբերյալ տեղեկատվություններն սուտ են, հերյուրանքներ ու սադրանքներ. այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղրոդում է TASS-ը:

«Միացյալ Նահանգներում հարցումները ցույց են տալիս, որ СIF-ում շատ են Ռուսաստանի բարեկամները: Ես ցանկանում եմ նրանց ամենից առաջ ասել, որ մենք Միացյալ Նահանգներին ընդունում և վերաբերում ենք որպես մեծ տերության, որի հետ ցանկանում ենք հաստատել շատ լավ, գործընկերային հարաբերություններ»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը՝:

Պուտինը նշել է, որ «հակառուսական խաղաթուղթը» որոշակի ուժերի կողմից ԱՄՆ-ում խաղարկվում Է իրենց քաղաքական դիրքերն ամրապնդելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել