Image result for всемирная общество и карабахԼևոնը 1993 թվականից հայ ժողովրդին համոզում է, որ միջազգային հանրությունը մեր թշնամին է: Այնուամենայնիվ, այդ նույն միջազգային հանրությունը, շատ լավ գիտակցելով, որ Ղարաբաղում Հայաստանի Հանրապետության զորքերն են դե ֆակտո գտնվում, վերջին 24 տարիների ընթացքում մեր դեմ որևէ պատժամիջոց կիրառելու փորձ էլ չի կատարել: Ավելին՝ Ամերկայի Միացյալ Նահանգները և Եվրամիությունը, Համաշխարհային բանկը և Արժույթների միջազգային հիմնադրամը միլիարդավոր դոլարների օգնություն և վարկ են տրամադրել մեզ անկախության տարիների ընթացքում: Ամերիկան նույնիսկ Արցախին է ամենամյա հումանիտար օգնություն տալիս: Համեմատության համար տեսեք, թե նույն Ռուսաստանի դեմ Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով ինչպիսի պատժամիջոցներ են կիրառվում:
Բացի այդ՝ Ղարաբաղի քաղաքական վերնախավի տարբեր ներկայացուցիչներ առանց որևէ խոչընդոտների ժամանակ առ ժամանակ մեկնում են արևմտյան մայրաքաղաքներ, հանդիպումներ ունենում Եվրապառլամենտում, Կոնգրեսում, Բրիտանական պառլամենտում և այլն: Ռուսական քաղաքական էլիտայի անդամների մեծ մասը այդպիսի հնարավորությունից էլ է զրկված: Մի խոսքով՝ երանի բոլորը այդպիսի «թշնամիներ» ունենային:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել