Картинки по запросу վեդի ջրամբար2018 թվականին ավարտվելու են Վեդու ջրամբարի շինարարական աշխատանքները: Արարատի մարզում կառուցվելիք ջրամբարի ջրաղբյուր են Վեդի և Խոսրով գետերը: Վեդու ջրամբարի ընդհանուր ծավալը նախատեսվում է 29.4 մլն խմ, իսկ ջրատվությունը` 32.3 մլն խմ, որը կլցվի Վեդի և Խոսրով գետերի հեղեղային հոսքերով` ոռոգման շրջանից դուրս:

Ջրամբարի կառուցումը կարևոր է նրանով, որ հնարավորություն կստեղծվի ունենալ ոռոգման անխափան համակարգ, որը իր մեջ կընդգրկի 6 հազար հեկտար հողատարածք:
Այդ տարածքից 3500 հեկտարը անցել են ինքնաոռոգման: Դա նշանակում է, որ գործող պոմպակայանները կանջատվեն ամբողջությամբ, իսկ 4-ը կաշխատեն մասնակի, ինչն էլ իր հերթին կհանգեցնի կորուստների 20-25 տոկոս կրճատմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել