Յուրաքանչյուր աղջիկ իր հարսանիքի օրը ցանկանում է լինել յուրահատուկ և ամենակարևորը՝ տարբերվող: White Agent սրահը, որն արդեն երկու տարի է՝ գործում է Հայաստանում, ներկայացնում է մի շարք հայտնի հարսանյաց բրենդներ՝ Zuhair Murad, Berta, Yolan Cris, Aire Barcelona, Francs Arabia: Սրահը վերջինիս միակ պաշտոնական ներկայացուցիչն է Երևանում:

«White Agent»-ում ներկայացված է հարսանյաց զգեստների զանազան տեսականի՝ հարմար թե՛ գրպանին և թե՛ նախասիրություններին: Շատերն են մտածում, որ եթե Zuhair Murad կամ Berta-ի հագուստներն են մեզ մոտ, ապա շատ թանկ կլինեն:  Իհարկե, եթե ծանոթ են այդ բրենդներին, ապա լավ տեղյակ են նաև գներից: Սակայն մեզ մոտ կարելի է ձեռք բերել հագուստ ցանկացած գնի՝ սկսած  300.000 դրամից: Ունենում  ենք նաև զեղչեր, երբ զգեստներն արժենում են 200.000 դրամ»,- նշում է White Agent հարսանյաց սրահի տնօրեն Լիանա Արզումանյանը:     

IMG_8597 copyIMG_8607 copyIMG_8614 copyIMG_8634 copyIMG_8641 copyIMG_8644 copy

White Agent-ում, բացի հարսանյաց զգեստներից, այցելուները կարող են ձեռք բերել նաև կարևոր երեկույթների համար դիզայներական շքեղ և յուրօրինակ զգեստներ, որոնց համար ներկա պահին գործում է 40-60 զեղչ: Իսկ շուտով սրահը կհամալրվի 2017 թվականի հավաքածուով: Սրահում հնարավոր է ձեռք բերել նաև բացառիկ աքսեսուարներ՝ իսպանական հայտնի բրենդներից, որոնք բնական մարգարիտներով են, իսկ ցանկության դեպքում մասնագետը կարող է ի կատար ածել ձեր ցանկացած մտահղացումը: Խանութում առկա է նաև բրենդային կոշիկների լայն տեսականի:

Խանութի տնօրեն Լիանան նշում է, որ հնարավոր է իրականացնել ցանկացած պատվեր. «Զգեստները կարող եք պատվիրել նշված բրենդների էջից, իսկ նրանց էջում կարող եք տեսնել նաև մեր խանութի հասցեն: Ուզում եմ նաև նշել, որ ապրիլ ամսին, ամրագրելով հարսի գտեստ Zuhair Murad-ից, կստանաք զեղչ»:  

IMG_8652 copyIMG_8656 copyIMG_8668 copyIMG_8678 copyIMG_8685 copyIMG_8691 copyIMG_8697 copy

Հուրախություն շատ աղջիկների՝ նշենք, որ White Agent-ը պատրաստվում է ընդլայնել առաջարկվող ծառայությունները. «Շուտով կունենանք մեր բրենդը, որը հնարավորություն կտա մեզ մասնակցելու Բարսելոնայի Wedding fair-ին, որտեղ հնարավորություն կունենանք ներկայացնելու մերը՝ հայկականը»:

Վերջում էլ փոքրիկ անակնկալի մասին նշենք. White Agent-ից հարսանյաց հագուստ վարձակալելու դեպքում քողը և թագն անվճար է տրամադրվում:

Հասցե՝ Արամի 64, Bulvar Plaza 1-ին հարկ

Հեռախոսահամար՝  055 006000

 Facebook` Whiteagent

Instagram` https://www.instagram.com/white.agent/

IMG_8715 copyIMG_8723 copyIMG_8731 copyIMG_8736 copyIMG_8746 copyIMG_8753 copyIMG_8754 copyIMG_8759 copyIMG_8769 copyIMG_8772 copyIMG_8798 copyIMG_8799 copyIMG_8808 copyIMG_8816 copyIMG_8822 copyIMG_8832 copy

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել