Ուսումնասիրելով ազգային վիճակագրական ծառայության ներկայացված տվյալները՝ կարելի է նշել, որ 2017 թվականի առաջին երկու ամիսներին արձանագրվել է 6,2 տոկոս տնտեսական ակտիվություն:

Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, ապա վերը նշված ժամանակահատվածում արձանագրվել է եկամուտների 7,2 տոկոսանոց աճ: Մուտքերի նման ավելացման պայմաններում ձևավորվել է 0,6 մլրդ դրամի ավելցուկ։

Image may contain: text

Այս իրավիճակը շատ կարևոր է գործադիր մարմնի համար, որը փորձում է ապահովել բյուջեի հնարավորինս ցածր պակասուրդ:
Բյուջետային մուտքերի ապահովման հիմնական աղբյուրները եղել են ներքին հարկային եկամուտները։ Ընդանուր առմամբ հարկային և մաքսային մարմիների կողմից տարեսկզբի երկու ամիսներին հաջողվել է 9,7 տոկոսով ավել հարկային եկամուտ ապահովել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել