Շուտով կսկսվեն ավագանու ընտրությունները և քարոզարշավը: Նորից առաջ կգա բանավեճերի խնդիրը: Ես հասկանում եմ էն տրամաբանությունը, թե ինչու են ընդդիմադիր թեկնածուները ասում, թե կբանավիճեն միայն իշխանության ներկայացուցիչների հետ: Նրանք ուզում են հանրությանը ապացուցել, որ իրենց պայքարը միայն իշխանության դեմ է, նրանք ուզում են ցույց տալ հանրապետականների սնանկությունը, բայց հանրապետականները այդպես էլ չեն գալիս ու չեն գալիս բանավեճերի: Ես կարծում եմ, որ դա սխալ մարտավարություն է: Ճիշտ հակառակը, ընդդիմադիր թեկնածուները պետք է բանավեճից դուրս թողնեն իշխանության ներկայացուցիչներին, որովհետև ի՞նչ բանավեճ տգետների ու հանցագործների հետ: Օրինակ՝ Տարոն Մարգարյանը ընդունա՞կ է բանավեճի, երբ նոր-նոր է սովորում կապակցված խոսել: Ընդդիմության թևերը պետք է բանավեճ սկսեն, համոզեն ընտրողներին, թե իրենցից որ մեկի ծրագիրն է արդյունավետ: Այդպիսով նրանք օրակարգ կձևավորեն և խաղից դուրս կթողնեն իշխանությանը: Իշխանության համար բանավեճը բացարձակապես կարևոր չի, որովհետև իրենց ընտրողը վարչաֆինանսական ռեսուրսն է, բայց նույնը չի կարելի ասել ընդդիմության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել