Որպեսզի կարողանաք որակյալ կատակ կազմակերպել հարազատների և ընկերների համար, պետք է նախապես պատրաստվել։ BlogNews-ն առաջարկում է ծանոթանալ այս 9 հանճարեղ կատակներին, որոնց օգնությամբ դուք անկրկնելի զվարճանք կստեղծեք ապրիլի 1-ին։

Կարված գուլպաներ


Առավոտյան մի փոքր շուտ արթնացեք և վերցրեք ձեր զոհի մի քանի գուլպաներ։ Հետո կարեք այդ գուլպաների միջին հատվածն այնպես, որ զոհը չկարողանա ոտքը միչև վերջ մտցնի գուլպայի մեջ։ Դա անելուց հետո պահեք բոլոր մնացած գուլպաները և վայելեք զոհի զվարճալի արձագանքը ստեղծված իրավիճակին։

Գունավոր ջուր


Սա անելու համար կա երկու ճանապարհ՝ դուք կարող եք ներկել ծորակի եզրը կամ կարող եք քանդել այն և սնունդ ներկելու կոճակ դնել ծորակի եզրի ցանցի վրա։ Երկրորդ մեթոդն ավելի արդյունավետ է։ Կատակն էլ ավելի հետաքրքրացնելու համար օգտագործեք կարմիր գունանյութ։

Շամպունը «փչացել է»


«Ինչո՞ւ շապունի միջից հեղուկ դուրս չի գալիս». որովհետև այն փակված է տոպրակով։

Օճառը նույնպես չի աշխատում


Պարզապես անգույն լաքով ծածկեք օճառը, և այն «չի աշխատի»։

Հյութ


Հյութի փոխարեն ժելե լցրեք բաժակի մեջ, և ոչ ոք չի կարողանա խմել այն։

Ձվածեղ


Առաջին հայացքից սա սովորական ձվածեղ է, սակայն իրականում սպիտակ մասը յոգուրտ է, իսկ դեղինը՝ պահածոյացված ծիրանի կեսը։

«Զարդարեք» սառնարանը


Սա անելու համար պետք է մեկ տարա, ջուր և տպված նկար։ Արդյունքը սարսափահար կանի յուրաքանչյուրին։

Կոլա և սառույց


Սառույցի մեջ Մենթոսի կոճակներ սառեցրեք և այդ սառույցով կոլա մատուցեք։

Մկնիկը չի աշխատում


Փակեք մկնիկի սենսորը կպչուն ժապավենի և թղթի կտորի օգնությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել