Image resultOperativ.am-ը գրում է․

Մեծ Բրիտանայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին Բուքինգհեմյան պալատում էր Լոնդոնի կենտրոնում ահաբեկչության պահին: Շինությունը հարձակման դեպքի վայրից մեկ կիլոմետր հեռավորությունից էլ մոտ է գտնվում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:

Բրիտանական լրատվամիջոցներն ընդգծում են, որ թագուհու գտնվելու վայրի մասին տեղեկությունը հաստատվում է պալատի վրա թագավորական դրոշով:

Հիշեցնենք, որ հանցագործները Վեստմինստերյան կամրջի վրա վրաերթի են ենթարկել կամրջով անցնող հետիոտներին, իսկ հետո հարձակվել ոստիկանի վրա: Ի պատասխան՝ իրավապահ մարմինների աշխատակիցները կրակ են բացել: Այս պահին ենթադրվում է, որ տեղի ունեցածն ահաբեկչություն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել