pic_75a0727df10b39f97ac4d9f328cbcc47Araratnews.am-ը գրում է.

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի դուստրը՝ Աննա Մարգվելաշվիլին, պնդում է, թե երկրի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները հետևում են իր ընտանիքի անդամներին, իսկ ընտանիքի մտերիմներից մեկի գրպանում ոստիկանությունը թմրամիջոց է դրել. գրում է Ria.ru-ն:

Ավելի վաղ Աննա Մարգվելաշվիլին հայտարարել էր, որ իր ընտանիքի բարեկամ Միխաիլ Թաթարաշվիլիի մոտ ոստիկանությունն իբր թմրամիջոց էր հայտնաբերել: Նրա խոսքով՝ Թաթարաշվիլին չի բացառել հատուկ ծառայությունների կողմից լրտեսվելու հնարավորությունը, ուստի նախքան ձերբակալությունը տեսաձայնագրել է, որում երևում է, որ իր մոտ թմրամիջոց չկա:

Թաթարաշվիլին ձերբակալվել էր մարտի 17-ին` մեծ քանակությամբ թմրամիջոցներ պահելու համար:

«Մենք հստակ գիտենք, որ Միշայի ձերբակալությունից հետո պետական անվտանգության ծառայության աշխատակիցները կանգնած են եղել Մինդիա Գոգոչուրիի (նախագահ Մաշո Չիչուայի խորթ դստեր քաղաքացիական ամուսնու) տան դիմաց: Չգիտեմ` դա ո՞նց հասկանալ՝ որպես հետապնդո՞ւմ, թե՞ հալածանք»,- Рустави 2 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Մարգվելաշվիլիի դուստրը:

Նա կարծիքով՝ անվտանգության պետական ծառայության հիմնական հետաքրքրությունը հենց Գոգոչուրին և իր ընկերներն են:

«Ես ցանկանում եմ մինչև վերջ աջակցել մեր ընկերներին, որպեսզի ապացուցվի նրանց ճշմարիտ լինելն ու անմեղությունը»,- ասել է Վրաստանի ղեկավարի դուստրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել