Image resultՖրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լե Ռուն հրաժարական է տվել կապված դստեր անօրինական զբաղվածության սկանդալի հետ, հայտնում է BFMTV-ն:

Հեռուստաալիքի տվյալներով` Լե Ռուն այդպիսի որոշում է կայացրել երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի և վարչապետ Բեռնար Կազնևի հետ խորհրդակցությունից հետո: Նոր ՆԳ նախարար է նշանակվել Մաթիաս Ֆեկլը, ով ավելի վաղ զբաղեցնում էր արտաքին առևտրի և տուրիզմի զարգացման նախարարի պաշտոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել