Հայ իրականության մեջ ձևավորվել եմ մի սեգմենտ «լուսանկարիչներ» անվանմամբ: «Lուսանկարիչներ», որոնք չունեն վախ,չունեն գիտելիք,լավ ճանաչում են իրենց թիրախային խմբերին,նրանց ուղեղներում ամուր հիմք է դրել «ԳՌԴՈՆԸ», իսկ սրտներում բնակություն է հաստատել անհիմն գոռոզությունը :Նրանց համար ՊՐՈՖԵՍՍԻՈՆԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ ԼԻՆԵԼՆ ու ՊՐՈՖԵՍՍԻՈՆԱԼ ՏԵԽՆԻԿԱ ՈՒՆԵՆԱԼԸ գտնվում են մեկ հարթության վրա:Մենք կարող ենք քննադատել, չհամաձայնվել նրանց հետ, բարձրացնել կամ գցել նրանց,նույնիսկ օգնության ձեռք մեկնել:Միակ բանը, որ չենք կարող անել` նրանց անտեսելն է:
Նրանց համար լուսանկարչությունը ո՛չ արվեստ է, ո՛չ տարերք:Այդ դեպքում ի՞նչ է լուսանլուսնկարչական արվեստը նրանց համար.
fashionմոլությու՞ն,«աքսեսուա՞ր»,սեփական անձի ինքնահաստատման միջո՞ց հասարակության մեջ,թե՞ փողերի լճացման շնորհիվ որոշակի տեխնիկայի ձեռքբերման արդյունք:
Համաձայն եմ, հարցս հռետորական էր,բայց ասեք ինձ, ինչու՞ երբ նրանց հարցնում ես,թե նրանք ինչ են անում լուսանկարչական արվեստի համար նրանք պատասխանում են,«Նպաստում եմ լուսանկարչության զարգացմանը Հայսատանում»: Բայց արի ու տես, օրեր առաջ երբ իմ շատ լավ ընկեր Լիլիթ Սիմոնյանը մասնակցում էր միջազգային ֆոտոմրցույթի,նրան սկսեցին օգնել իր ընկերները այդ թվում նաև ես: Ֆեյսբուքում բացվեց հատուկ էջ,բոլորս հրավիրեցինք մեր ընկերներին,նույնիսկ անձնական նամակներով խնդրում էինք նրանց օգնությունը՝ բացատրելով մրցույթի կարևորությունը, և այն,թե հաղթանակի դեպքում ինչ մեծ օգուտ է հայ լուսանկարչության համար: ուղղարկվեցին բազմաթիվ նամակներ,բազմաթիվ լուսանկարիչների:
Այս գործողությունների արդյունքում հասարակաթյան մեջ առավել հայտնի լուսանկարիչներից արձագանքեց միայն Սարգիս Վիրաբյանը և միացավ մեր աշխատանքներին:
Իսկ ինչու՞ չոգնեցին նրանք,ովքեր պնդում էին, որ նպաստում են լուսանկարչության զարգացմանը Հայաստանում:
Կարող եմ արտահայտել զուտ իմ անձնական կարծիքը այս հարցի շուրջ:
Նրանք շատ զբաղված էին 100 նկարը 10.000 դրամով նկարելով, և ոչ թե խթանելով լուսանկարչության զարգացմանը Հայաստանում, այլ խոչընդոտելով այդ զարգազմանը:
Երևի շատերի մոտ հարց կառաջանա,իսկ այդ քայլով(10.000 դրամ 100 լուսանկարի դիմաց) «ակցիան» իրագործելով,այդ «լուսանկարիչները» ինչու են խոչընդոտում լուսանկարչության զարգացումը Հայաստանում:
Ասեմ ժողովուրդ ջան,որովհետև 100 հատ արվեստի աշխատանք երբեք չի ունենա 10,000 դրամ արժեք: Հետևությունները թողնում են ձեզ:

Հետգրություն: Տեղադրված լուսանկարը նկարված է իմ կողմից,երեխա,որը երազկոտ հայացքով նայում է երկինք,նայում ապակու ետևից,տա՛նք նրան ազատություն,ազատե՛նք պատերից:Հենց այսպես էլ լուսանկարչությունն է,շատ գեղեցիկ արվեստ,տարերք,որը ցավոք սրտի մեր հասարակության համար դեռ գտնվում է ապակուց այն կողմ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել