Ամերիկյան դրոշը, որը Ապոլոն-15 առաքելության շրջանակներում 1971 թվականին իր հետ Լուսին է տարել տիեզերագնաց Դևիդ Սքոթը, կվաճառվի աճուրդում, հայտնում է Collectspace պորտալը:

 Տիեզերագնաց Դևիդ Սքոթը, Լուսնի վրա իջած յոթերորդ մարդը, ինքն էլ դա չիմանալով, այնտեղ քայլել է ԱՄՆ դրոշների փաթեթով մեջքի վրա: Դրան կյանքի աջակցության համակարգով ուսապարկի մեջ գաղտնի տեղավորել է Տիեզերական կենտրոնի աշխատակիցը, ում անձը չի հաջողվել պարզել:

 RR Auction ընկերության կողմից անցկացվող աճուրդի շրջանակներում, որը տեղի կունենա ապրիլի 13-ին, դրոշներից մեկը և կյանքի աջակցության համակարգով ուսապարկը կներկայացվեն որպես առանձին լոտեր: Դրոշը պլանավորվում է ներկայացնել 15 հազար դոլարով, իսկ ուսապարկը 30 հազարով կամ ավելի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել