Սիրիայի արդարադատության նախարար Նաջմ ալ Ահմեդը RIA Novosti-ին հայտնել է, որ գերատեսչությունը փաստաթղթեր է հավաքել, որոնք հաստատում են ահաբեկիչների կատարած հանցագործությունները Սիրիայի ժողովրդի և պետության դեմ: Փաստաթղթերի իսկությունը հաստատվել է դատական անկախ կոմիտեների կողմից և դատական բժիշկների եզրակացություններով:

 «Սիրիան ունի տասնյակ փաստաթղթեր, որոնք հաստատում են նրա տարածքում կատարված հանցագործությունները: Հայց կտրվի տեղական, տարածքային կամ միջազգային դատարաններ` մարդկանց, ինչպես նաև արաբական և այլ արտասահմանյան պետությունների դեմ, որոնք Սիրիայում կատարել են ահաբեկչական հանցագործություններ»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:

Ինչ վերաբերվում է սիրիական դատարանին, ապա, նրա խոսքերով՝ «ահաբեկչական հանցագործությունները համարվում են քրեական»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել