Յուրաքանչյուրն, ով գոնե մեկ անգամ անոթի վիճակով ալկոհոլային ըմպելիք է խմել, կփաստի, որ դա շատ վատ միտք է: Սակայն կան մթերքներ, որոնք ալկոհոլի հետ համադրելիս ոչ միայն չեն օգնում, այլև էլ ավելի վատթարացնում են դրա բացասական ներգործությունը:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում ալկոհոլի հետ անհամադրելի մթերքների ցուցակ և հիշեցնում, որ առհասարակ ալկոլը չարաշահել չարժե:

Արագ ուտեստներ

Արագ սնունդն ինքնին լյարդի վրա մեծ ճնշում է գործում, իսկ ալկոհոլի ուղեկցությամբ այդ ճնշումը կրկնապատկվում է: Բացի այդ՝ ալկոհոլն ու արագ սնունդը խթանում են գալանինի արտադրությունը: Գալանինը նեյրոպեպտիդ է, որը մասնակցում է մարսողական համակարգի աշխատանքի կարգավորմանը: Գալանինն իր հերթին առաջացնում է ճարպերի պահանջ, ահա թե ինչու մի լավ խմելուց հետո ձեզ մոտ առաջանում է հյութալի համբուրգեր ուտելու ցանկություն: Ահա այսպիսի փակ շրջան:

Գազավորված ըմպելիքներ

2013 թվականին ամերիկացի գիտնականների հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ ալկոհոլի համադրությունը ցածր կալորիականություն ունեցող ըմպելիքների հետ բերում է օրգանիզմի էլ ավելի մեծ ինտոքսիկացիայի, քան սովորական գազավորված ըմպելիքների հետ: Սրա պատճառը կարող է հանդիսանալ այն, որ քաղցր ըմպելիքներում պարունակվող շաքարավազի ճեղքումը դանդաղեցնում է ալկոհոլի ներթափանցումը արյան մեջ: Սակայն սա չի նշանակում, որ սովորական Կոկա-Կոլան կամ Ֆանտան ավելի նախընտրելի են, քանի որ հենց ալկոհոլի մեջ պարունակվող շաքարի ավելցուկները դեռ ոչ ոքի օգուտ չեն բերել:

Աղի խորտիկներ

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են փաբերում գարեջրի հետ միշտ աղի խորտիկներ առաջարկում, օրինակ՝ չիպսեր, աղի ընկուզեղեն կամ էլ կարտոֆիլ ֆրի: Պատասխանը շատ պարզ է. դրանք ծարավ են առաջացնում, իսկ սա էլ նշանակում է, որ դուք անխուսափելիորեն կցանկանաք էլ ավելի շատ խմել, իսկ այ սա իր հերթին կարող է հանգեցնել օրգանիզմի լրացուցիչ ջրազրկման:

Սուրճ և էներգետիկներ

Ալկոհոլը նյարդային համակարգի վրա ճնշող ազդեցություն է գործում, իսկ կոֆեին պարունակող ըմպելիքները ստիմուլացնող ազդեցություն են ունենում, սակայն սա չի նշանակում, որ սուրճը և էներգետիկները նեյտրալիզացնում են ալկոհոլի ազդեցությունը: Իրականում դրանք բթացնում են արբեցման զգացողությունը, և արդյունքում մարդը կարող է գերագնահատել իր ուժերը և խմել ավելի շատ, քան հարկավոր էր:

Միզամուղ սնունդ

Ալկոհոլը միզամուղ է, այսինքն՝ այն արագացնում է օրգանիզմից ջրահեռացումը և ոչ չափավոր օգտագործման դեպքում կարող է բերել ջրազրկման: Այդ իսկ պատճառով էլ խորհորդ չի տրվում այն օգտագործել այլ միզամուղ մթերքների հետ: Միզամուղ մթերքներ են մաղադանոսը, համեմը, կոճապղպեղը, լոռամրգի հյութը, որոշ մրգեր և բանջարեղեն, ինչպես նաև սուրճը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել