Image may contain: 1 personԵս մի բան գիտեմ. եթե նախագահը կամ պատգամավորը առանց կաշառք բաժանելու ու առանց ընտրակեղծիքի, առանց արյուն ընտրվի, ով ուզում է լինի, թեկուզ ամենավերջին սրիկան, ինքն իրեն ձայն տված ժողովրդի հետ հաշվի է նստելու։ Իսկ այսպես դուրս է գալիս՝ ինքը առել է, կարողացել է խաբել է, գցել է ու թքած ունի ժողովրդի վիճակի, պահանջի ու կարծիքի վրա։ Պետք է այնպես լինի, որ իրենք հարգեն այս ժողովրդին իսկ հարգանքը միայն այն դեպքում կլինի, եթե նշածս դեպքերից ոչ մեկը չկարողանան իրագործել, իսկ դրա համար անհրաժեշտ է ժողովրդի խելքն ու կամքը։ Ցավոք սրտի, ներկա դրությամբ ես խիստ կասկածում եմ էս ժողովրդի՝ վերը նշածս հատկանիշների վրա։ Երբ տասովչիկները իրար փոր են թափում, երբ թաղային խուժանը իր 2 կոպեկի համար մարդկանց վախեցնում է կամ դառնում է տասովչիկ թեկնածուների ձեռքում, երբ ինտելիգենտը դառնում է սրիկա, երբ ծերերն ու մայրերը դառնում են փողի դիմաց թեկնածուներին աստվածացնող, ապա էլ ինչի՞ հույս ունենանք ու ի՞նչ սպասենք։ ՄԵԿՍ ՄՅՈՒՍԻՆ ԱՐԺԱՆԻ ԵՆՔ։ Մնում է տեղավորվել կյանքի ռիթմում ու ապրել, գոնե սեփական երկրի վրա, քանի Կազանի պայմանագիրը չի իրագործվել։ Արտաքին ներդրումներից են խոսում ու չեն հասկանում՝ արտաքին քաղաքականությանը հետևող օտար կազմակերպությունը ինչ ռիսկ պետք է հաղթահարի, որ այստեղ ներդրումներ կատարի։ Երկրից հանած փողերը օտարերկրյա կազմակերպության անվան տակ որպես ներդրում բերում են երկիր, ու ասում՝ ներդրումներ ենք արել, ուղղակի լվացում է գնում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել