Քանի որ անձամբ Զ.Փոատանջյանից եմ լսել նրա դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ, ուստի հենց նրա դիրքորոշմանն էլ կանդրադառնամ (չնայած, բացի Փոստանջյանից, շատերն են նուն «իրավիճակում» գտնվում):
2008թ.-ի տասնօրյա հանրահավաքներից մեկում Գ. Ջհանգիրյանը բարձրացավ հարթակ և խոսեց ապօրինությունների ու արդարության մասին. այս քայլի վերաբերյալ կոնկրետ Փոստանջյանը շատ բացասական էր արտահայտվում: Անձամբ ներկա եմ եղել մի հանդիպման, երբ Փոստանջյանը ասում էր, որ Ջհանգիրյանի հարթակ բարձրանալը շատերի կողմից սխալ ընկալվեց, ու որ նա ընդհանրապես իրավունք չուներ խոսել արդարությունից ու ապօրինություններից:

Այժմ «Ժառանգության» կազմակերպած հանրահավաքների ժամանակ հարթակում Փոստանջյանի կողքին կանգնելով` ելույթ է ունենում մի մարդ, ով 2008թ.-ին Բրյուսովի համալսարանի դռներն էր փակում, որպեսզի ուսանողները չգնան Ազատության հրապարակ, իշխանություններին էր հաճոյանում, ու ահա էս մարդը, հայտվելով հարթակում, այժմ խոսում է շահերի պաշտպանության, իրավունքների ու ռեժիմի կողմից օկուպացված լինելու մասին:

Հարգելի Զ. Փոստանջյան, իսկ հիմա Դուք ինչպե՞ս եք կարողանում կանգնել այդ մարդու կողքին: Ինչպե՞ս եք կարողանում հանդուրժել նրան:

Հ.Գ. Ի տարբերություն Զոլյանի` Ջհանգիրյանը Ազատության հրապարակ եկավ դեռ որպես պաշտոնյա, այլ ոչ թե այն ժամանակ, երբ արդեն «օգտագործվել» ու ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել