Կուսակցությունների ու դաշինքների ծրագրային ասելիքը՝ հակիրճ։ Ավելի ճիշտ այս պահի ընկալումը՝ հակիրճ, ասելիքը միգուցե ուրիշ է, փոխելու ժամանակ էլ կա։

1/ ՀՀԿ - մնանք, որ ոչինչ չփոխվի /վարչապետի դեմքը փոփոխության միակ վիզուալիզացիան է/։
2/ ՀԱԿ - հենց գանք իշխանության, ազատագրված շրջանները հանձնելու ենք Ադրբեջանին, իսկ հետո՝ խաղաղություն։
3/ ՀՅԴ - գալիս ենք իշխանության կցորդ։
4/ Ծառուկյան - Լենինի խոստումները՝ համարյա հողի դեկրետացման, բայց առանց հարուստներին կպնելու։
5/ ՕՐՕ - խոսքը կարևոր չէ, մարդիկ /Օ-ն Ր-ն ու Օ-ն/ հենց ուղերձն են։ Փորձել են մեկի մինուսը մյուսի պլյուսով համալրել, հարց է՝ ստացել են երեք պլյու՞ս, թե՞ երեք մինուս։
6/ ԵԼՔ - նույն ՕՐՕ-ի սկզբունքը։ Սակայն գումարել են երիտասարդությունը՝ որպես գործոն։ Պաթոս-լոգոս-checksum։
7/Վերածնունդ - որ գանք, փողերը հետ ենք տալու։
8/ Կոմունիստներ - խեղճերի հացը Վ-ն ու Ծ-ն ուտում են։
9/ Ազատ դեմոկրատներ - Մեր կիթառը ձեր թմբուկներին հաղթած ունի։ Որ գանք, ռուսների հետ կռվելու ենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել