Картинки по запросу 7 տարի է ամուսնացել եմ, երեխա չունեմ, ո՞նց անեմ. քաղաքացին՝ ԾառուկյանինՈւրեմն՝ մարդը, այո՛, մարդը, երբ ընդհանրական ենք խոսում, մարդը գերագույն արժեք է, իսկ երբ մասնավոր դեպքի ենք առնչվում, մոռանում ենք գերագույն արժեքի մասին... այ էտ մարդը, մոտենում է մեծահարուստին և ասում, որ 7 տարի է ամուսնացած են, ու երեխա չեն ունենում: 7 տարի... (մի հատ ասեք 7 տարի. էդ 7 տարին 7*365 օր է, ամեն օրը ունի 24 երկար ժամ, ամեն ժամը՝ 60 րոպե, րոպեն՝ 60 վայրկյան: Ու էտ սլաքի 60 հատ «չխկոցը» շատ բարձր է լսվում, երբ տունը երեխա չկա...):
Հա... Ու հիմա մարդը, որ երբ ձեզ՝ խնդացողներիդ խոսեցնենք, ձեզ համար մարդը գերագույն արժեք է, բժշկի կոնսուլտացիայի ու նշանակած դեղերի գներից իրեն կորցրած, ճարը կտրված, մոտենումա մեծահարուստին ու ասում, որ 7 տարիա՝ ուզում են երեխա ունենալ, բայց չեն ունենում:
Ծառուկյանը, ում մականունը սիրում եք հիշատակել, ձեզանից՝ բոլոր խնդացողներից, «մեմ սարքողներիցդ» 1000 անգամ ավելի շրջահայաց ու Մարդ է գտնվում, հասկանում, որ փող չունեն, որ նորմալ հետազոտվեն, նորմալ բուժվեն, օդի մեջ բռնում է խնդրի էությունը և ասում, որ քաղաքացին դիմի «եսիմ ում», որ գնան բժշկական կենտրոն՝ բժշկի, որ ստուգվեն/բուժվեն:
Դե հիմա ծիծաղեք ինքներդ ձեր վրա, որ «նենգափոխել» ու մեմ եք սարքել: Մարդը ընդամենը բժշկի, բուժման փող էր ուզում, ուղղակի նախաբանը սխալ կերպ սկսեց և ընդհանրապես սխալ տեղում... (Ես չգիտեմ՝ ինչքանա, խիա, ոնցա... Բայց ենթադրում եմ, որ գինեկոլոգիական և ուռոլոգիական կոնսուլտացիաներից, անհրաժեշտ անալիզներից, ախտորոշումներից մինչև դեղեր, բուժման կուրսեր և պատշաճ բուժում հաստատ թվեր կլինեն... խի դուք չգիտե՞ք)
Հ.Գ.1 Չէ, ուրիշ բան, որ էդ հարցով, համենայն դեպս հրապարակային, բազմության մեջ չարժեր դիմել, ուրիշ բան, որ էդ մարդու ասածը, եթե ձեր իմպրովիզ արած իմաստով «լսենք», իսկապես հա կխնդանք էլ մի պահ: Բայց շնորհք ունեցեք գոնե ցածրաձայն ծիծաղելու։ Երբ հայ աղջկա, սևամորթ տղայի, երեխայի նկար դրեցին, ու ինչ-որ «իդյոտներ» ապուշ բաներ գրեցին, բոլորդ էդ զույգի, այդ երեխայի գոյության իրավունքի պաշտպանը դառաք: «Զա օդնո» այլ իդյոտներ «Հայի գեն»-ը «Հայու գեն» սարքեցին ու մի ամիս էդ մեմը չիջեցրեցին իրենց միակ բեմից՝ իրենց «պատերց»... Իսկ հիմա, երբ կոնկրետ ընտանիքում 7 տարի երեխա չեն ունենում, նույն «հայու գեն» ծաղրողները, այո՛, նույն մարդիկ հիմա էդ մարդու ասածն են մեմ սարքել:
Հ.Գ.2 Թքած ունեմ բոլոր կուսակցությունների, դաշինքների ու ընտրությունների վրա... Էս ընտրություններն ինձ համար ավարտվեցին: Հաղթել է Ցինիզմի կուսակցությունը, պարտվել՝ Մարդը և մարդկայնությունը: Խնդացեք, պարոնայք, խնդացեք, Աստված տա, չիմանաք՝ ինչ բան է, երբ ուզում եք երեխա ունենալ, բայց չեք ունենում...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել