Րաֆֆի Հովհաննիսյանին 2-3 օր առաջ այցելել է ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը, և նրանք շատ մտերմիկ զրույց են ունեցել, չնայած նրան, որ Թորոսյանը համարվում է Մարտի 1-ի սպանդի կազմակերպիչներից և հետագայում սպանդի քողարկման հարցում մեծ ավանդ ունեցողներից մեկը: Երբ անցած տարի ԱԺ ընտրությունների նախաշեմին Լևոն Տեր-Պետրոսյանը ասուլիս տալու նպատակով այցելեց Քաղաքագետների միություն ու ակամայից հայտնվեց մի միջավայրում Վարդան Օսկանյանի հետ, շատերը սկսեցին Տեր-Պետրոսյանին մեղադրել այն հարցում, թե ո՞նց նա կարող է նստել մի մարդու կողքին, ով Քոչարյանի մարդն է, ավելին` Մարտի 1-ի սպանդի քողարկողներից է: Հիմա այդ նույն մարդիկ ինչո՞ւ նույն կերպ չեն քննադատում Րաֆֆուն` Տիգրան Թորոսյանին ընդունելու համար, չնայած Թորոսյանը Րաֆֆուն 2011թ.-ի ծոմապահության ժամանակ էլ էր այցելել: Ինչո՞վ է Օսկանյանը Թորոսյանից ավել կամ պակաս: Ավելին` Մարտի 1-ի ժամանակ Թորոսյանը շատ ավելի բարձր և ազդեցիկ պաշտոն է զբաղեցրել, շատ ավելի մեծ «ոգևորությամբ» է քողարկել Մարտի 1-ի դեպքերը, քան Օսկանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել