Հայեր ջան էսօր շատ կարևոր օրա մեզ համար:

Թվում է, թե վերջապես լուծում են ստանալու մեզ համար չափազանց կարևոր երկու հարց` Ղարաբաղյան հակամարտության հարցը և Հայոց ցեղասպանության հարցը:

Եթե առաջին դեպքում ամեն ինչ կախված է մեր և մեր հարևան երկրի նախագահների կամքից, ապա երկրորդ խնդրի բանալին ամբողջության Ֆրանսիայի ձեռքում է:

Առաջին դեպքում ոչ մի դրական ակնկալիք չկա, քանի որ սպասվում է, որ երկու նախագահներն էլ անզիջում են լինելու, ինչպես և պատահեց Կազանում կայացած հանդիպման ժամանակ: Նույնիսկ Ռուսաստանի մեծ ցանկության դեպքում, սառույցը այս անգամ ևս տեղից չի շարժվի:

Այլ է հարցը Ֆրանսիայի դեպքում: Ֆրանսիան արդեն մեկ անգամ, ստորին պալատում ընդունելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, հաստատեց իր հավատարմությունը հայ-ֆրանսիական բարեկամությանը և ևս մեկ անգամ ապացուցեց, որ ինքն արդարության ջատագովն է:
Չնայած թուրքական և ադրբեջանական կողմի ճղճղոցներին և սպառնալիքներին, Ֆրանսիան նախընտրեց համամարդկային ճշմարտության կողմը բռնել:
Այսօր ևս ամբողջ հայությունը իրենց վստահությունն են հայտնում Ֆրանսիայի հանդեպ և հույս փայփայում, որ չնայած ամեն ինչին, պայքարը արդարության համար շարունակելի կլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել