«Կառավարությունը պահուստային ֆոնդերից մարզերին 5 մլրդ դրամ է հատկացրել՝ հրատապ խնդիրները լուծելու համար։ Պատահական չէ, որ գործադիրը մարզերի հանդեպ այսպես առատաձեռն է գտնվել։ Առաջիկայում խորհրդարանական ընտրություններն են, իսկ դա նշանակում է, որ իշխանությունները փորձում են սիրաշահել մարդկանց։ Տեսնելով, թե ինչ ծրագրերի վրա է ծախսվելու 5 մլրդ դրամը, կարելի է պնդել, որ գումարի մեծ մասը պարզապես «ատկատի» և «պրիմիտիվ գողությունների» տեսքով հոսելու են չինովնիկների գրպանները։ «Ժողովուրդ»–ը տեղեկացավ որ Արտաշատի թիվ1 մանկապարտեզի շենքի տեխնիկական վիճակի ուսումնասիրության, հիմնանորոգման նախագծային և շինարարական աշխատանքների համար ծախսվելու է 62 մլն 915 հազար 100 դրամ։ Շիրակի մարզպետարանին հատկացված 251 մլն 424 հազար դրամից միայն 212 մլն 500 հազար դրամը կծախսվի շենքերի և շինությունների վերանորոգման համար, այսինքն՝ այնտեղ ուր ատկատի հնարավորություն կա։ Ամենաքիչ գումարը՝ 22 մլն 200 հազար դրամ, հատկացվել է ՀՀ Սյունիքի մարզպետարանին, որը կծախսվի նախագծահետազոտական աշխատանքի վրա»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել