Artsakhpress.am-ը գրում է.

Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի՝ խոսքի ազատության իր իրավունքը վերականգնելու պահանջի դիմումը։

Թուրքիայի սահմանադրական դատարանը մերժել է ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի՝ խորհրդարանում ելույթից հետո իրեն 3 նիստի մասնակցելու իրավունքից զրկելու ու նրա ելույթը նիստի արձանագրությունից հանելու վերաբերյալ որոշումը չեղարկելու պահանջը: Այս մասին գրում է «Ակօսը» պարբերականը։
 Թուրքիայի ազգայնականներն ուզում են Կարո Փայլանին զրկել պատգամավորական մանդատից Թուրքիայի Սահմանադրական դատարանին Փայլանի բերած փաստարկները չեն բավարարել: Փայլանն ավելի վաղ դիմել էր դատարան՝ պահանջելով վերականգնել խոսքի ազատության իր իրավունքը: Ինչպես տեղեկացրել էինք՝ խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ Կարո Փայլանն ասել էր, որ Թուրքիան ընկղմվեց քաոսի մեջ այն բանից հետո, երբ հայերի կողմից կազմված Սահմանադրության առաջին օրինակը մերժվեց, և իշխանությունները սկսեցին ներկայացնել միայն թուրքերի շահերից բխող Սահմանադրության օրինակներ, ինչպես հիմա: Ցեղասպանություն եզրույթի համար Կարո Փայլանին պատժել էին` զրկելով առաջիկա 3 նիստերին մասնակցելու իրավունքից: Փայլանի խոսքը հանվել էր նիստի արձանագրություններից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել