Image result for ՎիվաՍելՎիվաՍել-ՄՏՍ-ը» տեղեկացնում է, որ կանխավճարային հաշվեկշռի՝ «Լիցք» ծառայության և լիցքավորման քարտերի միջոցով վերալիցքավորումն իրականացվում է ընկերության սպասարկման կենտրոններում, ներառյալ այնտեղ տեղադրված «Մոբիդրամի» տերմինալների միջոցով, ինչպես նաև առցանց՝ ընկերության կայքէջի միջոցով (cabinet.mts.am): 

Կանխավճարային հեռախոսահամարների հաշվեկշռի վերալիցքավորման վերը նշված բոլոր դեպքերում միջնորդավճար չի գանձվում: 

Կանխավճարային հեռախոսահամարների հաշվեկշռի վերալիցքավորումը բաժանորդների համար առավել հասանելի դարձնելու նպատակով՝ «Լիցք» ծառայության և վերալիցքավորման քարտերի միջոցով լիցքավորումը իրականացվում է նաև ընկերության ենթակայության տակ չգտնվող տնտեսվարող սուբյեկտների` Հայաստանով մեկ գործող ավելի քան 10 հազար մասնավոր վաճառակետերի միջոցով, որոնց կողմից վերը նշված ծառայությունների մատուցման դեպքում ևս՝ «ՎիվաՍել-ՄՏՍ-ը» միջնորդավճարի գանձում չի նախատեսում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել